Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ադրբեջանը հաստատում է իր կորուստները

Ադրբեջանը հաստատում է իր կորուստները
25.02.2017 | 16:37

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրությամբ հաստատել է շփման գծում գիշերը տեղի ունեցած ծանր մարտերը և ադրբեջանական զինված ուժերի կրած կորուստները։ APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, թե հայկական կողմն է հարձակման փորձ ձեռնարկել՝ Մարտունի-Ֆիզուլի ուղղությամբ «շահեկան դիրքեր գրավելու համար», որն իբր հետ է մղվել։

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել է միանգամից երկու ուղղությամբ ադրբեջանական կողմի հարձակումների մասին, որոնք կասեցվել են պաշտպանության բանակի կողմից։ Ղարաբաղի ռազմական գերատեսչության վկայությամբ՝ զոհված ադրբեջանցիների մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում։

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ